Ինչպես է Դիանա Գրիգորյանը նշել դստեր՝ Ալլայի 15 ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)
LIFEՍցենարիստ, պրոդյուսեր, արդեն նաև երգչուհի Դիանա Գրիգորյանի դուստրը՝ Ալլան օրերս դարձավ 15 տարեկան:
Դիանան լուսանկար է հրապարակել ու շնրհավորել դստեր ծննդյան տարեդարձը։

Ու արդեն 15… Արդեն տասնհինգ տարի ես վայելում եմ Քեզ…Իմ լուսե աղջիկ, բարով ես ծնվել ու իմաստավորել կյանքս: Տարիները սահում են և իրենց հաստատուն հետքը թողնում, իսկ այդ հետքի վրա ուրվագծվում է ճշմարտությունը, կյանքի ճշմարտությունը… Կնոջ երջանկությունը թանկարժեք քարերի, շքեղ հագուստի, պերճաշուք վայելքների մեջ չէ. Կինը երջանիկ է , երբ Մայր է, Կինը երջանիկ է, երբ դուստր ունի: Տեր, երջանիկ եմ , շնորհակալ եմ, որ քո բարեգթությամբ տասնհինգ տարի առաջ այս օրը մայր դարձա:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



