«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու»․ Արթուր Վանեցյան
POLITICS«Հայրենիք»-ի շարքերը համալրվեցին նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս ստացան։
Կին կուսակցականներին անդամատոմս հանձնեց անձամբ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կանանց դերակատարումն անգնահատելի է ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ քաղաքական ուժերի շարքերում։
Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ «Հայրենիք»-ը յուրաքանչյուրինն է, ով միանում է քաղաքական ուժին։
«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու, որովհետև ունենք գաղափար, որի շուրջ միավորվել ենք և կամք, որով կարող ենք ու պատրաստ ենք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստեղծելու անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք, որտեղ մարդիկ արժանապատվորեն են ապրելու»,- ասաց Վանեցյանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



