Հետաքրքիր սանրվածք, արտահայտիչ շպար. Իննա Խոջամիրյանի լուսանկարը
PHOTOԴերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գեղեցիկ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե հագուստ է կրում եւ բեժ գույնի պիջակ։ Իննան հետաքրքիր սանրվածք է ընտրել, կերպարն ամբողջացրել արտահայտիչ շպարով։ «Ողջույն»,- լուսանկարը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ուսերի հատվածում բաց, կարմիր, մարմինն ընդգրկող զգեստ էր կրում, որը համադրել էր բաց երանգի բարձրակրունկների եւ փոքրիկ պայուսակի հետ։ Իննան հավաքել էր վարսերը, նախընտրել վառ կարմիր շրթներկ։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհու երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին հղել նրան․ «Անիրական գեղեցկություն»,«Հրեշտակ», «Սիրուն»։