Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

«Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել». Աթենա Մանուկյանը՝ «Եվրատեսիլ 2021»-ին մասնակցել-չմասնակցելու, հարուստ ընտանիքից լինելու քննարկումների և անցած ուղու մասին

INTERVIEW

Երիտասարդ երգչուհի Աթենա Մանուկյանը, ով պետք է Հայաստանը ներկայացներ «Եվրատեսիլ 2020»-ին, դեռ չգիտի՝ «Եվրատեսիլ 2021»-ին ներկայանալու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ. Հանրային հեռուստաընկերութունը դեռ չի հայտնել, թե ինչ որոշում ունի այս հարցում: Tert.am Life-ին տված հարցազրույցում Աթենան պատմել է չեղարկված երազանքի, այս ընթացքում իր զբաղմունքների, լսարանի սիրո և իր վերաբերյալ քննարկումների մասին:

-Աթենա, թեև, խոսելով «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկման մասին, դուք նշել էիք՝ ուրեմն այդպես էր պետք, այդուհանդերձ, Ձեզ համար դա երազանքի չեղարկում էր: Ինչպե՞ս այն անդրադարձավ Ձեզ վրա:

-Դա շատ անսպասելի մի բան էր, որն իր ազդեցությունն ունեցավ ամբողջ մոլորակի վրա: Դա երազանքի չեղարկում չէր, այլ փոքրիկ պաուզա. երբ տեսնում ես, որ մարդիկ են մահանում, չես կարող մտածել որևէ այլ բանի մասին: Ես դեռ հավատում եմ, որ մեզ հետ պատահող ամեն բան ունի իր պատճառը և միշտ ուղղված է դեպի ավելի լավին:

Դրա համար ես ժպտում եմ, դրական եմ տրամադրված: Քանի դեռ իմ ընտանիքը, ընկերները, երկրպագուները կողքիս են, ես անվախ եմ:

-Ինչպե՞ս անցկացրիք գարունը, որի ընթացքում պետք է շունչ քաշելու ժամանակ չունենայիք, սակայն անցավ կարանտինում:

-Ես շատ ժամանակ անցկացրի իմ ընտանիքի հետ. մի բան, որ վաղուց էի ուզում, բայց չէր ստացվում: Մենք հոգ էինք տանում միմյանց մասին, և ես ինձ այնքան երախտապարտ էի զգում դրա համար: Երբեմն մենք պետք է հասկանանք, որ աշխատանքը և հաջողությունը միակ բանը չեն, որ լցնում են մեզ:

-Անհաջողություններից ընկճվո՞ղ, թե՞ ավելի հաստատվող տեսակ եք:

-Ես շատ դինամիկ մարդ եմ, որը վճռական է և նվիրված իր գործին: Ես կենտրոնանում եմ իմ նպատակի վրա՝ չնայած ճանապարհիս հանդիպած խոչընդոտներին: Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել իմ կյանքում: Կարիերայիս սկզբում ինձ կոտրված էի զգում, քանի որ չէի հասկանում՝ ինչպիսին է այս ինդուստրիան,  իրականում ինչպես է այն աշխատում: Ի վերջո, ես հասկացա, որ գոյատևելու համար առաջին հերթին պետք է լինես «բիզնեսվումն», հետո միայն արտիստ: Եվ, ահա ես:

-Հանրային հեռուստաընկերությունը «եվրատեսիլ 2021»-ին հայաստանյան մասնակցի մասին իր որոշումը դեռ չի հայտնել: Դուք այս ընթացքում բանակցություններ ունե՞ք իրենց հետ: Ակնկալո՞ւմ եք, որ հաջորդ տարի մասնակցի ընտրությունը չի փոխվի:

-Ես նրանց հետ խոսել եմ ցանկացած պարագայում, քանի որ այս դժվար ժամանակներում մենք շատ էինք սատարում միմյանց, նրանք ինձ համար ընտանիքի պես են: Ես միշտ թողնում եմ, որ ամեն ինչ ընթանա իր բնական հունով, չեմ սիրում շատ մտածել: Այն, ինչ լինելու է, կլինի:

Ես միշտ հայտարարում եմ նորությունների մասին, երբ գալիս է ժամանակը: Մեր օրերում բոլորս կենտրոնացած ենք պանդեմիայի վրա: Բոլորս փորձում ենք լինել ապահով, հոգ տանել մեր ընտանիքիների, ընկերների, սիրելիների մասին:

-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ ո՞րն է այս հարցում տրամաբանական լուծումը:

-Այստեղ չկա տրամաբանակն լուծում: Դա միայն երկու կողմի ցանկությունն է:

-Անկախ «Եվրատեսիլին» մասնակցել-չմասակցելուց՝ Դուք հայտնիություն ձեռք բերեցիք Հայաստանում: Չե՞ք մտածում ավելի ակտիվ լինելու, այս շրջանն ավելի ճիշտ օգտագործելու ու հայկական շոու բիզնեսում հաստատվելու մասին:

-Ինձ համար միշտ երազանք է եղել տեղ գտնել Հայաստանի սրտում: Ես միշտ փորձում եմ ճիշտ քայլեր անել նպատակս իրականացնեու համար: «Եվրատեսիլն» օգնեց ինձ, քանի որ շատ հայեր ինձ ավելի լավ իմացան և հուսով եմ, իրենց սրտում ինձ ավելի մեծ տեղ տվեցին;

-Ինչո՞վ եք զբաղվում հիմա:

-Վերջապես ներկայացրեցի իմ նոր սինգլի՝ ’Dolla-ի տեսահոլովակը: Երգը գրել ենք իմ պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ: Մենք միասին գրեցինք երաժշտությունը, հետո ես գրեցի խոսքերը: Տեսահոլովակի կրեատիվ, արտ և գլխավոր ռեժիսորը ես եմ: Հուսով եմ՝ մինչև դեկտեմբեր կթողարկեմ իմ ալբոմը:

-Ինչպիսի՞ն է Ձեր առօրյան Հունաստանում:

-3 բառով կարող եմ նկարագրել՝ աշխատանք, ծովափ, սնունդ:

-Սահմանները բացելուց հետո կրկին Հայաստան գալու մտադրություն ունե՞ք:

-Դա առաջին բանն է, որ ուզում եմ անել:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր եկել Հայաստանում, ի՞նչը դուր չի եկել:

-Մարդիկ, մշակույթը, պարզությունը, առատաձեռնությունը, հասկացող լինելը, պատմությունը, երաժշտությունը, ուտեստները: Չկա որևէ բան, որն ինձ դուր չի գալիս Հայաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ աուրա ոնի: Ես հավատում եմ, որ մարդիկ ավելի գեղեցիկ են դարձնում Հայաստանը:

-Ապրելով Հունաստանում՝ դուք ինքնաբերաբար դառում եք տեղական մենթալիտետի կրողը: Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր գալիս այդտեղ, ի՞նչը դու չի գալիս:

-Այս երկրում անսահման գեղեցկություն կա: Դու կարող ես վայելել շատ բաներ, բայց ես կցանկանայի, որ հույներն այդքան փակ մտածողությամբ չլինեին և ավելի շատ աջակցեին իրենց ժողովրդին:

-Որքանո՞վ են Հունաստանում ճանաչում Ձեզ:

-Հունաստանն այն երկիրն է, որտեղ իմ կարիերան սլկսվել է: Սակայն մի քանի տարի անց իմ կարիերան դարձավ համաշխարհային, ի սկզբանե, հենց դա էր իմ նպատակը: Ես երկրպագուներ ունեմ ամբողջ աշխարհում, ավելի շատ՝ Հայաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Հունաստանում:

-Ձեր գործունեության հիմնական ուղղությունը Հունաստանո՞ւմ եք տեսնում, թե՞ Հայաստանում:

-Երկու երկրներն էլ մեծ աջակցություն են ցուցաբերում ինձ: Ես շատ ուրախ և շնորհակալ եմ Հայաստանի սիրո համար: Նրանց աջակցությունն իսկապես շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Ուզում եմ ցույց տալ, թե որքան եմ հարգում իրենց: Ուզում եմ ինձնով երկար ժամանակ հպարտանան: Ես հպարտ եմ Հայաստանով, ես հպարտ եմ, որ հայ եմ:

-Աթենա, ո՞ւր են Ձեզ տանում Ձեր նպատակներն աշխատանքային առումով:

-Ես ուզում եմ հիշվել և՛ որպես արտիստ, և՛ որպես անձ: Իմ նպատակն է ճանաչելի լինել որպես արտիստ, ով սկսել է զրոյից և իսկապես տքնաջան աշխատել է դառնալու այն, ով հիմա կա:

-Դուք տարբեր մրցույթների եք մասնակցել, կարելի է նաև Ձեզ մրցութային երգչուհի համարել: Ի՞նչ են Ձեզ տալիս մրցույթները:

-Ինքս ինձ մրցութային երգչուհի չեմ համաում: Մրցակցությունը քեզ տալիս է այլ տեսակի փորձ, հենց դա է շահդ: Դա կարծես ջրի խորքը գնալու պես մի բան լինի, դու պետք է շատ լավ կառավարում ունենաս:

Առհասարակ, որքան արագ ես վեր բարձրանում, այնքան արագ էլ ընկնում ես:

-Միաժամանակ, մրցույթները մեծ լարվածություն առաջացնում: Չե՞ք հոգնում մրցակցության լարվածությունից:

-Երբ դու գիտես՝ ով ես որպես արտիստ, ինչ ներուժ ունես, չես վախենում մրցակցությունից: Դու ուղղակի անում ես քո լավագույնը և չես մտածում արդյունքի մասին, քանի որ դա չէ իրական պատճառը, որի համար դու այդտեղ ես: Այն, թե որ տեղը կզբաղեցնես, չի որոշում, թե դու ինչ արտիստ ես:

-Կարևորը մասնակցությո՞ւնն է, թե՞ հաղթանակը:

-Կարծում եմ՝ եթե քեզ համար հաղթանակն ավելի կարևոր է, դու կարող ես հասնել դրան, սակայն կորցնել պահը, իրական ճանապարհդ: Եթե մասնակցությունն ես կարևորում, քեզ հետ կվերցնես բոլոր հիշողություները, փորձը: Եթե այս անգամ հաղթանակի չհասար, այն քեզ մոտ կգա ճիշտ պահին, ավելի մեծ շարունակականությամբ: Չպետք է մոռանանք, որ որքան արագ ենք առաջ գնում, այնքան կարճ է ճանապարհը:

-Դուք արդեն հասցրել եք հայտնվել քննարկումների կենտրոնում: Շատերը քննարկեցին, որ Դուք հարուստ ընտանիքից եք, այդ իսկ պատճառով հաղթեցիք «Դեպի Եվրատեսիլում»: Ի՞նչպես կմեկնաբանեք այս քննարկումները:

-Միշտ հետաքրքիր և զվարճալի է հետևել քո մասին քննարկումնեին, որոնցից երբեք տեղյակ չես եղել: Մարդիկ կարող են ասել ինչ ուզում են, սակայն ավելի իմաստուն կլինի չքննարկել մարդուն, եթե դու իրականում չգիտես նրա պատմությունը, թե ինչպես է նա հասել տվյալ կետին: Ես հաղթեցի մրցույթը շնորհիվ հայաստանյան և միջազգային ժյուրիի, հանդիսատեսի, որոնք գնահատեցին իմ քրտնաջան աշխատանքը: Ես միշտ շնորհակալ կլինեմ իրենց իրենց հավատի և իմ օգտին քվերակելու համար:

-Ինչպե՞ս են նման խոսակցություններն անդրադառնում ձեզ վրա:

-Ես թույլ չեմ տալիս, որ դրանք անդրադառնան ինձ վրա: Եթե դու կենտրոնանաս դրանց վրա, պետք փոփքորնը վերցնես, նստես բազմոցին և հետևես քննադատություններին, որոնք հիմք չունեն:

-Հայկական շոու բիզնեսում Դուք միանգամից աչքի ընկաք որպես համարձակ երգչուհի: Ո՞րն է Ձեզ համար բեմում բաց ներկայանալու սահմանը:

-Ես ունեմ իմ տեսլականը և քրտնաջան աշխատել եմ այն իրականացնելու համար: Երբ հնարավորությունը ձեռքումդ է, ինչպե՞ս կարող ես համարձակ չլինել: Դա այն է, ինչի համար աշխատել ես:

-Ցանկանում եք լսարանին ներկայանալ 1 հաստատո՞ւն, թե՞ անընդհատ փոփոխությունների գնացող կերպարով:

-Սա երբևէ ինձ տրված ամենախելացի հարցերից մեկն է: Ես հավատում եմ, որ հաստատունն անվտանգ է, միևնույն ժամանակ, այդքան էլ հետաքրքիր չէ: Դու կրկին ու տեսնում ես նույն բանը: Իսկ դա էվոլյուցիայի հնարավորություն չի տալիս: Երբ պատկերն իր վրա ունի ադամանդներ, միշտ կարող ես խաղալ նրանց փայլի հետ:

Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh