Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են 30.6 %-ով. խնձորը և ձմերուկը թանկացել են կրկնակի, դեղձը և նարինջը՝ 1.5 անգամ. ՎԿ
ECONOMICSՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020 թ. օգոստոսը` 2019 թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 1.8 %: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։
2020 թ. օգոստոսին` 2019 թ. օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.6 % գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2020 թ. օգոստոսին` 2019 թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 30.6 % գնաճ: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ դեղձի գինն աճել է 47.1 %-ով, նարնջինը՝ 45.9 %-ով: 12-ամսյա կտրվածքով 2 անգամ թանկացել է խնձորը՝ 108 %-ով, և գրեթե կրկնակի ձմերուկը՝ 82.9 %-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2020 թ. օգոստոսին` 2019 թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 0.3 % գնաճ, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ՝ 3.3 % գնանկում:
2020 թ. օգոստոսին` 2019 թ. օգոստոսի համեմատ, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.9 % գնանկում, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ՝ 0.8% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2020 թ. օգոստոսին` 2019 թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 3.9 % գնանկում, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ՝ 0.5 % գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020 թ. օգոստոսին` 2019 թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 3.5 % գնանկում, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ՝ 0.3 % գնաճ: Ձվի գինը 2020 թ. օգոստոսին` 2019 թ. օգոստոսի համեմատ, նվազել է 20.7 %-ով, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.0 % գնաճ:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020 թ. օգոստոսին, ինչպես 2019 թ. օգոստոսի համեմատ, այնպես էլ 2020 թ. հուլիսի համեմատ, արձանագրվել է 0.6 % գնաճ: 2020 թ. օգոստոսին` հուլիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 8.7 % և 1.1 % գնաճ: 2020 թ. օգոստոսին` 2019 թ. օգոստոսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 23.0 % և 29.8 %-ով, իսկ 2019 թ. դեկտեմբերի համեմատ՝ 19.5 % և 24.4 %-ով։
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020 թ. օգոստոսին` 2019 թ. օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4 %, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ՝ 0.1 % հավելաճ։