Ոսկին և պղինձը թանկացել են, պլատինի գինը՝ նվազել. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաների
ECONOMICSNYMEX բորսայի սեպտեմբերի 8-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 0.24%-ով և կազմել 1933.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 26.73 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 901.60 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 8-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.81%-ով և կազմել 1803.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.76%-ով և կազմել 6772.00 դոլար, կապարի գինն աճել է 1.27%-ով և կազմել 1986.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 15229.00 դոլար, անագի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 18190.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 2485.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.24%-ով և կազմել 18188.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: