Հարավային Կալիֆոռնիայում մարիխուանայի ապօրինի պլանտացիայում 7 մարդ է գնդակահարվել
INTERNATIONAL NEWSՀարավային Կալիֆոռնիայի ոչ մեծ քաղաքում մարիխուանայի ապօրինի պլանտացիայում գնդակահարվել է 7 մարդ։ Ոստիկանությունը կասկածում է, որ հանցագործության հետեւում կանգնած է կազմակերպված հանցավորությունը, հայտնում է Associated Press-ը։
Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բիանկոն հայտնել է, որ մարիխուանայի արտադրման կետում ապրում էր ավելի քան 20 մարդ։ Տարածքում եղել են մի քանի ժամանակավոր կառույցներ եւ մեքենաներ, որոնք շահագործվել են արտադրության մեջ։
Յոթ զոհերը լաոսցիներ էին։ Վեցը մահացել է տեղում, մեկը, որը կին էր, մահացել է հիվանդանոցում։
«Սա փոքր գործողություն չէր։ Սա շատ կազմակերպված հանցագործություն էր»,- հայտարարել է շերիֆը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



