Մեկնարկում է«Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար»ամենամյա ծրագիրը
SPORT«Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջազգային մանկական սոցիալական ամենամյա «Ֆուտբոլը բարեկամության համար» (FOOTBALL FOR FRIENDSHIP)ծրագիրը հայտարարեց «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» (F4F World)խաղի մեկնարկի մասին: Սկիզբընախատեսվում է 2020թ. աշնանը և առաջին գրանցվող օգտատերերի համար խաղն ամբողջությամբ կլինի անվճար: Այս տարի ծրագիրն անց է կացվելու օնլայն եղանակով, իսկ հատուկ թվային հարթակը միավորելու է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար մասնակիցների: Առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի օգտատերերըհնարավորություն կունենան մասնակցելու«Ֆուտբոլը բարեկամության համար» կանոններով մրցումներին` միավորվելով միջազգային հավաքականներում: Ֆուտբոլային սիմուլյատոր ժանրում նոր բազմամարտ խաղը հիմնված է ծրագրի կարևորագույն արժեքների վրա, ինչպիսիքեն ընկերությունը, խաղաղությունն ու հավասարությունը: Ծրագիրըմշակվել է ոլորտում ավելի քան քսան տարվա փորձ ունեցող ծրագրային ապահովմամբ զբաղվող «DataArt»-ըընկերությունը, իսկ խաղը հասանելի կլինի MS Windows, Apple MacOS, Android, iOS հարթակներում: «Մեր թիմի համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալայսչափ սոցիալական բարձր նշանակություն ունեցող խաղի մշակման գործում: Նախագծի ստեղծման վրա աշխատում ենաշխարհի տարբեր երկրներից մարդիկ, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ, խոսում են տարբեր լեզուներով, սակայն նրանց բոլորին միավորում է ոչ միայն «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը, այլև ցանկությունը` ստեղծելու առավելապես հետաքրքիրհարթակ ֆուտբոլասերների համար»- նշում են DataArt ընկերությունից: