Մահացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Հունանյանը
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում գնդապետ Ս. Հունանյանի հարազատներին, մարտական ու զինակից ընկերներին:
Գնդապետ Սասուն Սուրենի Հունանյանը ծնվել է 15.08.1964թ. Ջավախքում:
1990թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1992թ. ընդունվել է զինվորական ծառայության ՀՀ ԶՈՒ շարքերում և նշանակվել առանձին գումարտակի դասակի հրամանատար: Ծառայության առաջին իսկ օրվանից մասնակցել է ՀՀ և Արցախի պաշտպանական մարտերին:
1993թ. նշանակվել է առանձին գումարտակի վաշտի հրամանատար:
1994թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնին:
1997թ. ունկնդրել է ՌԴ ՊՆ «Վիստրել» սպայական դասընթացները:
2000թ. ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



