Իսկ Նիկոլի տառասխալների վրա ինչու՞ չեք հրճվում (լուսանկար)
BLOGԳագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Մի քանի օր է համացանցում ակտիվ քննարկվում է Հայաստանի նախին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տառասխալներով արված գրառումը... Ի՜նչ խինդ, ի՜նչ հրճվանք, ի՜նչ ուրախություն էր տիրում facebook-ի նիկոլապաշտ զանգվածի մոտ... Նիկոլամոլներն ուղղակի էքստազի մեջ են հայտնվել...
Բայց նրանց համար մի կարևոր հարց կա... Իրենց սիրելի կուռքի՝ Նիկոլի էջի հետևորղները շատ լավ տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանը ևս չի փայլատակում իր գրագետ հայերենով... Օրինակ՝ "կոռուպցիա" բառը Հայաստանի վարչապետը գրում է այնպես ինչպես նա է օգտագործում խոսակցականում՝ "կԱռուպցիա"... Տեսնե՞ս իշխանամետները և իշխանության սպասարկողները հիմա Նիկոլի այս "խայտառակ անգրագիտությունը" տեսնելով նույն կերպ մի լավ կզավարճանան իրենց սիրելի և անկրկնելի վարչապետի անգրագիտության վրա, ով, ի տարբերություն շատերի, ապրել է Հայաստանում, այցելել է հայկական դպրոց, իսկ ԵՊՀ-ում էլ սովորել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որտեղ հայերեն լեզվին շատ մեծ ուշադրություն է դարձվում, բայց միևնույն է պրիմիտիվ տառասխալներ է անում... Այս օրինակի վրա կարելի է ասել՝ "Ուրիշի աչքում չոփ տեսնելուց մի´ մոռացեք ձեր կուռքի աչքի գերանը մատնանշել"...

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



