Ինչպես են ծախսում իրենց գումարը Կենդանակերպի նշանները
LIFEՊարզվում է, աստղերն են ստիպում մեզ վաստակած գումարները ծախսել այնպես, ինչպես բնորոշ է յուրաքանչյուրիս։
Խոյեր
Խոյերն առատաձեռն են․ որքան շատ ընկերներ ունի Խոյը, այնքան քիչ գումար կարող է տնտեսել։ Խոյերը կարող են տասյնակ հաջողված բիզնեսներ ունենալ, բայց միեւնույնն է, երբեք խնայած գումար չունենան։ Նրանք կարող են օրական տասնվեց ժամ աշխատել, բայց գնալ արձակուրդի եւ ամեն ինչ ծախսել ու վերադառնալ։
Ցլեր
Ցլերն այնքան են փող սիրում, որ դրանցով գնված իրերը կորցնում են իրենց նշանակությունը։ Ցլերի համար կարեւոր է տեսնել թղթադրամները․ գեղեցիկ դասավորել դրանք, դնել ծրարի մեջ եւ պահել։
Երկվորյակներ
Փող, դա ի՞նչ արժեք է։ Երկվորյակները վայելում են իրենց կյանքի ամեն րոպեն, ծախսում իրենց գումարը, սակայն երբեք անդունդի եզրին չեն կանգնում, քանի որ որպես կյանքի ուղեկից ընտրում են զուսպ մեկին եւ ցանկացած զբաղմունքից փորձում են եկամուտ ստանալ։
Խեցգետին
Խեցգետինները շատ ժլատ են՝ բառի դրական իմաստով։ Խեցգետինը հիշում է, թե ինչպես է ծախսել իր գումարները եւ ինչ օգուտ կամ վնաս է ունեցել։ Նա միշտ խելամիտ է ծախսում իր փողը։
Առյուծ
Առյուծն առանց փողի առյուծ չէ։ Հետեւաբար, առյուծները փորձում են իրենց կյանքի ընթացքում անել այնպես, որպեսզի քիչ ջանքեր գործադեն, բայց հնարավորինս մեծ գումար աշխատեն։ Իսկ վաստակած գումարը նա ծախսում է իր հաճույքների եւ հարազատներին թանկարժեք նվերներ գնելու վրա․ չէ որ բոլորը պետք է հիշեն, թե ով է իրենցից Առյուծը։