Աշխարհի ամենահրեշավոր պանդեմիան. այն ավելի քան 100 մլն մարդու կյանք է խլել
LIFEՄարդկությանը միշտ էլ սպառնացել են տարատեսակ վիրուսները և պատմության մեջ իրենց ուրույն տեղն են թողել: Իսպանական գրիպը երեք ալիքով է տեղի ունեցել՝ 1918-ի գարնանը, 1918-ի աշնանը և կրկին աշխարհի շատ մասերում՝ 1919-ին: 1918-ի գարնան առաջին ալիքը շատ մարդկանց կյանք չխլեց: Իր հերթին 1918-ի աշնան ալիքը և ավելի ուշ երրորդ ալիքը բնութագրվում էին բացառապես բարձր մահացության ցուցանիշով:
Առաջին ալիքը գրավեց ողջ Եվրոպան: Իսպանիայից վիրուսը հարվածեց Ֆրանսիային և Իտալիային: Առաջին ալիքից տուժեցին Ֆրանսիան և Իտալիան, և միայն դրանից հետո գրիպը հասավ Իսպանիա՝ անմիջապես վարակելով ավելի քան 8 միլիոն մարդու:
Իսպանացիներն ապշել էին այս իրադարձությունից։ Հենց վիրուսը ներխուժեց իրենց երկիր, նրանք անմիջապես այդ մասին տարածեցին բոլոր թերթերում՝ գրիպին անվանում տալով: 1918 թվականի մայիսի 27-ին Reuters լրատվական գործակալությունը հայտնեց, որ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ը հիվանդացել է: