«Մուլանի» ցուցադրությունը Չինաստանում չի արդարացրել պրոդյուսերների հույսերը
CULTUREԱմերիկյան Walt Disney կինոընկերության նոր «Մուլան» ֆիլմը չի արդարացրել պրոդյուսերների սպասելիքները չինական վարձույթում:
Ինչպես հաղորդում է CNN-ը, անցած հանգստյան օրերին ֆիլմի պրեմիերային ցուցադրության ժամանակ 23.2 մլն դոլար է հավաքվել, մինչդեռ ժապավենի բյուջեն կազմել է 200 մլն դոլար: Անցյալ տարի միևնույն ժամանակահատվածում չինական վարձույթում հայտնված «Առյուծ արքա» ժապավենը 54 մլն դոլար էր հավաքել:
Փորձագետները նման արդյունքը բացատրում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներով և «Մուլանը» բոյկոտելու կոչերով, ինչի պատճառը նկարահանումները Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում անցկացնելն էր: Այնտեղ իրավապաշտպանների տվյալներով տեղի բնակչությունը հալածանքների է ենթարկվում իշխանությունների կողմից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



