«Տաթևը հորս հոգեհանգստին կարմիր շրթներկով էր եկել․ որոշ ժամանակ անց էլ իմացա, որ սկսել է ընկերոջս հետ հանդիպել»․ Դիանան նոր բացահայտումներ է անում
LIFE365news.am-ը գրում է
Դերասանուհի Դիանա Տոռեսը Ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է դիմահարդարի և Տաթև Սարգսյանի նամակագրությունը, իսկ 365news.am-ի հետ զրույցում այլ բացահայտումներ արել դերասանուհու մասին․ «Ես ինքս եմ տեսել, որ ամուսնացած «բիձեքի» հետ էր շփվում, գիշերներն ամուսնացած տղամարդկանց մեքենաներն էր քշում, գնում էր հյուրանոցներ հետները, հեռախոսներ էր մուրում, մի կտոր հացի համար գնում «ձյաձկեքի» հետ էր նստում։ Իսկ հիմա մեյք-ափ արտիստին գրել է ում մոտ ես մոդել եմ գրել, ասել է, որ իր նկարները իմի կողքին չլինեն»։
Դիանան պատմեց, որ Տաթևին ճանաչում է, ավելին՝ մի անգամ իր տանն է եղել․ «Հայրիկիս թաղման օրը, ինձ ծանոթ աղջկա հետ էր եկել, ես իրան այդ ժամանակ ճանաչեցին։ Ես ահավոր հոգևիճակում էի, կողիքս նստած էր ընկերս, մյուս կողքս էլ Տաթևը․ ի դեպ կարմիր շրթներկով էր։ Որոշ ժամանակ անցում է, իմանում եմ ամեն օր ընկերոջս հետ ա հանդիպում, ամեն օր շփվում է, սրճարաններ են գնում»։