Բարնետ. Բեյլը ցանկանում է վերադառնալ «Տոտենհեմ»
SPORTՄադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է իր հաճախորդի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Մենք բանակցություններ ենք վարում «Տոտենհեմի» հետ: Գարեթը սիրում է այդ ակումբը և ցանկանում է վերադառնալ այնտեղ»,- Բարնետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Արքայական ակումբը պատրաստ է հրաժարվել Բեյլի ծառայություններից, եթե նրա տրանսֆերային իրավունքի դիմաց ստանա 18 միլիոն եվրոյի առաջարկ:
Անցած մրցաշրջանում Գարեթ Բեյլը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Գարեթ Բեյլը «Տոտենհեմում» հանդես է եկել 2007-2013 թվականներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



