Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

«Իմ երկրում ջերմություն եմ ստանում, որը փողից առավել է, գիտեմ, որ Եղեգնաձորի գույներից մեկն եմ դարձել»

CULTURE

Որքան հաճախ ենք լսում այն միտքը, որ դժվար է զրոյից ինչ-որ գործ սկսելը: Շատ են նաև այնպիսի պատմությունները, երբ մարդիկ կես ճանապարհից թողնում են ամեն ինչ՝ դժվարությունների հանդիպելով: Ոչ մեկ անգամ է «Փաստն» առիթ ունեցել պատմելու մարդկանց մասին, որոնք սեփական գործ սկսելով ոչ միայն փոխել են իրենց կյանքը, այլ նաև փոփոխություններ են բերել երկրին, իրենց շրջապատի մարդկանց: «Մոշ» ստուդիան այսօր Վայոց ձորում միակը չէ, մինչդեռ տարիներ առաջ, երբ Արմինե Աղաջանյանը որոշեց կյանքի կոչել իր վաղեմի երազանքը, այն միակն էր քաղաքում:Нет описания.

Հետո արդեն նրա փորձն ու աշխատանքը վարակիչ դարձավ շրջապատի համար: Նախ՝ դրվեց նորաձևության սրահի հիմքը, որը հիմա դարձել է կրթամշակութային կենտրոն: Ստուդիայի անվան մասին խոսելիս Արմինեն ասում է՝ շատերն են կարծում, որ այն կապված է հատապտղի անվան հետ, սակայն դա այդպես չէ: «Փոքր տարիքից հայրս ինձ Ամոշիկ, Մոշիկ է անվանել, հետո մեծանալով դարձել եմ Մոշ (ծիծաղում է-խմբ.): Երբ արդեն սրահը բացում էի, հայրիկս խորհուրդ տվեց այն «Մոշ» կոչել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմինեն: Նշում է՝ դեռ մանկուց իրենց թաղի տատիկներին ու երեխաներին նստեցնում էր, հագնում մայրիկի բարձրակրունկները, ձևափոխում էր զգեստները և նրանց համար նորաձևության օրեր կազմակերպում: «Դեռ դպրոցական տարիներից իմ ամենամեծ երազանքն էր, որ պետք է ստեղծեմ մի անկյուն, որտեղ կլինեն հեքիաթային զգեստներ:

Ինձ գերում էին վերածննդի ժամանակաշրջանի զգեստները: Նկարում էի իմ պատկերացրած զգեստները, տանում դերձակի մոտ, կարում էի և հագնում: Փորձում էի տարբերվել և այդ ընթացքում հասկանում էի, որ մարդկանց հետաքրքրում է իմ հագուստը, որտեղից եմ այն ձեռք բերել, փաստորեն իմ մտահղացումները դուր են գալիս նաև ուրիշներին: 8-րդ դասարանում մեզ շարադրություն էին հանձնարարել՝ «Ես տասը տարի անց» թեմայով: Այնտեղ պարզ գրել եմ, որ ունենալու եմ սրահ, որտեղ զգեստներ եմ ստեղծելու: Ինքս ճարտարապետների ընտանիքից եմ, հայրս նկարիչ-ճարտարապետ է:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Ես էլ էի ցանկանում այդ ճանապարհով գնալ, ցանկանում էի հիմնավոր գիտելիքներ ստանալ արվեստի պատմության մասին, հետո միայն կենտրոնանալ հագուստի մոդելավորման վրա: Գիտեի, որ Սանկտ Պետերբուրգում կա մոդելավորման մեծ ակադեմիա, ցանկանում էի այնտեղ խորացնել գիտելիքներս՝ Հայաստանում արվեստաբանություն ուսումնասիրելուց հետո: Բայց քննությունների արդյունքում բալերս չբավականացրեցին, և հայտնվեցի արևելագիտության ֆակուլտետում: Մտածում էի, որ պետք է հետագայում փոխեմ ֆակուլտետս, բայց ընթացքում շատ կապվեցի ընկերներիս հետ, նրանք ինձ «Արվեստ» էին կոչում, քանի որ գիտեին՝ ցանկացել եմ արվեստաբանության ֆակուլտետ ընդունվել:Нет описания.

Նույնիսկ այդ ֆակուլտետում գտա ինձ հետաքրքրող թեմաները՝ սկսեցի թուրքական տարազները համեմատել հայկականի հետ, էլի գնացի դեպի արվեստը: Ավարտեցի համալսարանը: Այնտեղ սովորելու ողջ ընթացքում հաճախում էի մասնավոր դասերի, չէի հրաժարվում իմ երազանքից: Ավարտելուց հետո, երբ տղայիս հետ վերադարձա Եղեգնաձոր, ամբողջ մարզում երևի միակ թուրքագետն էի, չգիտեի՝ որտեղ պետք է աշխատեմ»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է՝ հոգու խորքում բոլորը գիտեին, որ ինքը թուրքագիտությամբ չի զբաղվելու: «2010 թվականն էր: Հայրիկիցս, որը 30 տարի մեր մարզի գլխավոր ճարտարապետն էր, խնդրեցի՝ մի փոքրիկ տարածք գտիր, այլ բան չեմ ուզում: Տարածքը գտավ:Нет описания.

Պատերը մաքրեցին ու տվեցին ինձ, բայց ես ոչինչ չունեի: Ունեի միայն երազանք: 600 հազար դրամ վարկ վերցրեցի, գնեցի կարի երեք հին մեքենա, որոնք մինչ օրս օգտագործում եմ, կտորներ և այլ անհրաժեշտ իրեր: Այդ ընթացքում նաև մեկ այլ գաղափար էի կյանքի կոչում, իմ տղայի հագուստին հետաքրքիր նկարներ էի անում: Բատիկայի գաղափարը շատ հետաքրքիր էր, հետո ես արդեն սկսեցի զգեստների վրա նկարել: Եվ այդպես քայլ առ քայլ, 35 դերձակ փոխելով հասա այժմյան կետին: Գոնե այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ է նորաձևության սրահը: Իմ սրահի բացումից հետո մեր քաղաքում ևս 11 սրահ բացվեց: Նրանցից 9-ն, ի դեպ, ստեղծել են ինձ մոտ աշխատած աղջիկները: Շատ ուրախ եմ դրա համար, ուրախ եմ նաև, որ գործընկերություն և առողջ մրցակցություն կա մեր միջև:Нет описания.

Մեր բոլոր զգեստների, պայուսակների վրա առկա է ձեռքի աշխատանք, կոշիկների վրա ենք նկարում, աքսեսուարներ պատրաստում, մեկ խոսքով՝ ստեղծում ենք կնոջ կերպարը»,-ընդգծում է Արմինեն: Ասում է՝ իր երազանքի շեմն անցել է, կարողացել է ստեղծել ավելին, քան պատկերացնում էր, բայց, իհարկե, սրա վրա կանգ չի առնելու: «Մեկ-մեկ մտածում եմ՝ ուժեղ մարդ եմ, քանի որ կարողացել եմ այս արդյունքին հասնել մեն-մենակ՝ առանց որևէ մեկի օգնության: Ինձ հաճախ ասում էին՝ մարդիկ հացի խնդիր ունեն, իսկ դու ասում ես՝ շորեր կկարեմ, հագուստի վրա կնկարեմ: Բայց այսօր ոչ միայն մեր մարզի, այլ նաև այլ մարզերից մարդիկ գալիս են իմ ստուդիա, որպեսզի ես իրենց հագուստի վրա նկարեմ:Нет описания.

Վախ չեմ ունեցել, որ կարող է իմ երազանքն իրականություն չդառնա: Այսօր արդեն ցանկություն ունեմ համանուն ստուդիաներ ունենալ ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանից դուրս: Ինձ հաճախ ասում են՝ ռիսկերդ հաշվարկե՞լ ես: Հոգուս խորքում գիտեմ, որ եթե սկսեմ, հաջողելու եմ: Հարցնում են՝ կորոնավիրուսն ի՞նչ ազդեցություն է ունեցել քո աշխատանքի վրա, ասում եմ՝ մի քանի ցուցահանդես է պակասել, բայց հաճախորդներս՝ ոչ»,-նշում է ստուդիայի հիմնադիրը: Արմինեն պատմում է նաև յուրահատուկ տիկնիկների ստեղծման գաղափարի մասին: «Այսօր սրահում մենք արտադրական թափոններ չենք ունենում, դրանք օգտագործում ենք տիկնիկներ, բարձեր պատրաստելու համար: Որոշեցինք ունենալ հրեշտակներ, որոնք երազանքներ կիրականացնեն:Нет описания.

Ոտիկներն ու մազերը թելերից են, գլուխներն էլ՝ թենիսի գնդակներից: Քանի որ համագործակցում էինք «Իմ Հայաստան» ծրագրի հետ, իրենք առաջարկեցին տիկնիկագործության դասեր կազմակերպել զբոսաշրջիկների համար: Ֆրանսիայից, ԱՄՆից, Ռուսաստանից և այլ երկրներից շատ խմբեր ենք ունեցել, որոնք գալիս էին, պատրաստում տիկնիկները, ընթացքում թեյախմություն էինք կազմակերպում նրանց համար, հետո էլ իրենց երազանքները գրում էին պիտակներին և տիկնիկները տանում իրենց հետ: Քանի որ հիմա զբոսաշրջիկներ չկան, նույնը կազմակերպում ենք մեր համայնքի երեխաների համար՝ շատ չնչին գումարով՝ բացառապես նյութածախսի համար: Մեր նպատակն է երեխաներին կտրել պլանշետներից, սովորեցնել նրանց ասեղ բռնել և ոչ միայն:Нет описания.

Բացի դա, ես արդեն ինձ համար գտնում եմ ապագա օգնականների»,-նշում է նա: Արմինեն խորհուրդ է տալիս՝ երբեք չպետք է ասես, որ ուշ է ինչ-որ բան անելու համար: «Ուղղակի պետք է գտնես քո առաքելությունը: Ես զգում եմ, որ պետք եմ մարդկանց, դա օգնում է ապրել, ստեղծագործել: Բազմաթիվ ծրագրերի եմ մասնակցում, ամեն ինչին ինքս եմ հասնում, դրա մասին նաև ասում եմ երեխաներին՝ սեփական ուժերով հնարավոր է հասնել հաջողության: Հաճախ ինձ ասում են՝ ուրիշ տեղ ավելի մեծ գումարներ կարող ես վաստակել: Գուցե: Բայց իմ երկրում ես ջերմություն եմ ստանում, որը փողից առավել է: Գիտեմ, որ իմ Եղեգնաձորի գույներից մեկն եմ»,-եզրափակում է ստուդիայի հիմնադիր Արմինե Աղաջանյանը:

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality