ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով օրական մահացությունն աճում է
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության պատճառով օրական մահացությունն աճում է։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա։
Մասնագետների հաշվարկներով՝ ԱՄՆ տարածքում անցած օրվա ընթացքում մահացել է 1 293 մարդ։ CNN-ն նշում է, որ սա օգոստոսի 19-ից ի վեր օրական մահացության ամենաբարձր ցուցանիշն է։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով միջին օրական հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով եւ կազմում է 38 037 դեպք։
Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6,62 մլն դեպք, մահացել է 196,4 հազարից ավելի մարդ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



