Հայաստանը 174 երկրների շարքում փոքր ինչ բարելավել է իր միավորը՝ 0. 58. Համաշխարհային բանկ
ECONOMICSՀրապարակվել է Համաշխարհային բանկի «Մարդկային կապիտալի համաթիվ» ուսումնասիրությունը, որով չափվել է աշխարհում մարդկային կապիտալի արդյունավետությունը: 2020 թ․ ՄՀԿ-ն հիմնված է մինչև այս տարվա մարտ ամսի տվյալների վրա և ապահովում է մինչհամավարակային փուլի շատ կարևոր ելակետային տվյալներ, որոնք կարող են օգտագործվել հետհամավարակային վերականգնման ուղղված առողջապահական և կրթական քաղաքականությունների և ներդրումների համար։
«ՄԿՀ 2020»-ում Հայաստանը 174 երկրների շարքում փոքր ինչ բարելավել է իր միավորը՝ 0. 58 (2018-ին այն 0. 57 էր): Հայաստանի ՄԿՀ-ն իր՝ Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի միջին ցուցանիշից ցածր է (0.69), սակայն բարձր իր եկամտային խմբի միջինից:
Ամբողջական փաթեթը ՀԲ-ի Ֆեյսբուքյան էջում:
Այլապես՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի արածաշրջանայանի մամլո հաղորդագրությունը. հայերեն և անգլերեն (զեկույցի հղումով): Հայաստանի ամփոփագիրը. անգլերեն և հայերեն: