ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում
INTERNATIONAL NEWSԵվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Agence France-Presse-ի վրա հղումով:
Նրա խոսքով՝ սեպտեմբերին ստացված թվերը պետք է տագնապալի ազդանշան լինեն Եվրոպայում բոլորի համար: ԱՀԿ-ում նաեւ մտահոգություն են հայտնել՝ կապված կարանտինը կրճատելու մի քանի երկրների որոշման հետ:
«Մենք գիտենք, թե ինչ հսկայական ազդեցություն է մարդու եւ հասարակության վրա գործում կարանտինի նույնիսկ նվազագույն շարունակությունը: Երկրներին կոչ եմ անում հետեւել ստանդարտ գիտական պրոցեդուրային եւ համագործակցել փորձագետների հետ ու միջոցներ փնտրել՝ անվտանգ կրճատելու կարանտինը»,-ասել է Կլյուգեն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



