Բելառուսում անկախ ԶԼՄ-ներն ի նշան բողոքի նյութերն առանց լուսանկար են հրապարակում
INTERNATIONAL NEWSԲելառուսում գործող անկախ լրատվամիջոցները որոշել են սեպտեմբերի 17-ին իրենց հրապարակումիներին կից որևէ լուսանկար չտեղադրել՝ այդպիսով իրենց համերաշխությունը հայտնելով նախօրեին ձերբակալված ֆոտոլրագրողներին, հաղորդում է svaboda.org-ը։
Նշվում է, որ ի նշան բողոքի ավելի քան մեկ տասնյակ լրատվամիջոց իր նյութերն ուղեկցում է հետևյալ գրառմամբ՝ «այստեղ պետք է լիներ լուսանկար, բայց ոչ ոք չկա, որ լուսանկարի։ Բելառուսում ֆոտոլրագրողներին բանտ են ուղարկում»։
Ֆոտոլրագրողներ Ալեքսանդր Վասյուկովիչը և Վլադիմիր Գրիդինը սեպտեմբերի 16-ին 11 օրով կալանավորվել են «չարտոնված հանրահավաքին մասնակցելու» համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



