«Սիրում եմ ինձ չսիրահարված ժամանակ». 20 փաստ՝ «Ախթամարից» Լիլիթ Սարգսյանի մասին
LIFEԴերասանուհի Լիլիթ Սարգսյանը հեռուստադիտողների շրջանում հայտնի է «Սիրուն Սոնա» եւ «Ախթամար» սերիալներից, որոնցում մարմնավորում է միմյանցից տարբեր կերպարների: NEWS.am STYLE-ը «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում փորձել է բացահայտել երիտասարդ դերասանուհուն՝ կադրից դուրս:
Լիլիթ, առավոտդ սկսվում է...
Շանս զբոսանքի տանելով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Սուրճ:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Իմամ Բայալդի:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 16.5 սմ, քաշս՝ 49 կգ:
Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:
Ամենալավ սովորությունս՝ մարդամոտ եմ.. վատը՝ էլի այն, որ մարդամոտ եմ:
Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:
Սիրում եմ…բայց ինձ՝ չսիրահարված ժամանակ (ժպտում է):
Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:
Չեմ ասի (ծիծաղում է):
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Նեղ տարածքներից եմ վախեում:
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:
Բադմինտոն խաղալու համար ընկերուհուս հետ կոտրել ենք դպրոցի պատուհանը, որովհետեւ քամին խանգարում էր մեր խաղին (ծիծաղում է):
Ի՞նչը երբեք չես ների:
Դավաճանությունը:
Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:
Երեւի դեռ չեմ կարդացել այդ գրական ստեղծագործությունը, որի հերոսուհին ինձ նման է...
Քո ականջակալներում հաճախ հնչում է...
Ջազ, ռոք…
Կյանքում ի՞նչ երբեք չես անի:
ինձ համար կյանքը շատ կարճ է «երբեք չեմ անի» արտահայտություն ունենալու համար:
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:
Հեռախոս, ականջակալ, նոթատետր:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Դեղին:
Երեւանում ամենասիրելի վայրդ:
Չկա..
Արտահայտություն, որը դարձել է քո այցեքարտը:
Ես կարող եմ…
Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:
համարյա ամեն օր՝ շանս տանը մենակ թողնելուց:
Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:
Աչքերս:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
«Ինչո՞ւ ընտրեցիր հենց դերասանի մասնագիտությունը»…Տանել չեմ կարողանում այդ հարցը: