Շյուրլե. Հույս ունեմ՝ կհաղթենք «Ման. Յունայթեդին»
SPORT«Վոլֆսբուրգի» հարձակվող Անդրե Շյուրլեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից ունեցած ակնկալիքներից: Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 8-ին, Մանչեսթեր «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում:
-Հիշում եմ իմ առաջին հանդիպումն «Օլդ Թրաֆֆորդում»: Այդ ժամանակ ես «Չելսիի» մեկնարկային կազմում էի՝ «կեղծ 9 համարի» դիրքում: Դա ինձ համար նշանակալի պահ էր, քանի որ խաղում էին մեծագույն թիմեր:
Այժմ մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում, քանի որ կողմերը շատ մոտիվացված են: 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու և «Վոլֆսբուրգի» պատմություն մտնելու հիանալի հնարավորություն ունենք: Հույս ունեմ՝ կհաղթենք,-Շյուրլեի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



