Յոսիհիդե Սուգան պատրաստվում է Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը
INTERNATIONAL NEWSՃապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան պատրաստվում է Տոկիոյում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպել հոկտեմբերի սկզբին, փոխանցում է NHK-ն։
Սա կլինի երկրի վարչապետի պաշտոնում Սուգայի ընտրվելուց հետո երկու դաշնակիցների առաջին հանդիպումը։
Սպասվում է, որ Պոմպեոն Ճապոնիայի մայրաքաղաք կայցելի բանակցություններ վարելու Ճապոնիայի, Ավստրալիայի եւ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարների հետ։ Բանակցությունների ժամանակ կողմերը պետք է քննարկեն կորոնավիրուսի համավարակի հետ կապված համագործակցության եւ «ազատ ու բաց Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հարցերը, փոխանցում է Reuters-ը։
Սպասվում է, որ կիրակի Սուգան հեռախոսային բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



