Թրամփը չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել նախագահ․ Ջո Բայդենի մեղադրանքներն ուղղված նախագահ Թրամփին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է երկրում կորոնավիրուսով հիվանդ մարդկանց մահացության մեծ թվի համար, հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդը չի էլ փորձում ձևացնել, թե անում է իր գործը: Ըստ Բայդենի, Թրամփը չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել նախագահ:
«Վերջին վեց ամիսների ընթացքում ավելի քան երկու հարյուր հազար մարդ է մահացել: Այսքան կորուստներ ունենք, քանի որ միակ բանը, որ անհանգստացնում է նախագահին, ֆոնդային շուկաներն ու ընտրություններն են», – ասել է Բայդենը:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսային վարակի տարածմամբ. Վարակվել է 6,9 միլիոն մարդ, ապաքինվել է 4,1 միլիոն հիվանդ, մահացել է ավելի քան 200 հազար մարդ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



