Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. Տեսանյութ
BLOGԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին վեր խոյացող Հիսուս Ամենափրկիչ արձանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը։
«Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ հայտնի արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Այս շքեղ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է դեսպանատան գրառման մեջ։
Բացի այդ, արձանի վրա լուսային շոուի միջոցով ցուցադրվել են նաև հայերեն տառերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



