«Երբ իմանում են, որ 21 տարեկան եմ, զարմանում են». Դալիթայի 21-ամյակի ֆոտոշարքն ու հույզերը
LIFEԴալիթան սեպտեմբերի 19-ին նշել է ծննդյան 21-ամյակը, ինչի առթիվ երգչուհին տոնական ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել՝ ինչպես է եւ ում շրջապատում է անցկացրել իր հատուկ օրը:
Դալիթայի խոսքով՝ տարեդարձն անցել է դրական լիցեքերով ու հույզերով լի.
«Հենց 12-ը լրացավ, սկսվեցին շնորհավորանքները՝ ընտանիքիս պատրաստած անակնկալ նվերներով եւ մտերիմ ընկերներիս հեռախոսազանգերով։ Օրս անցավ շատ դրական ու գեղեցիկ՝ լի բազում բերմաղթանքներով եւ ժպիտներով։ Շնորհակալ եմ գեղեցիկ շնորհավորանքների՝ նամակների, բազմաթիվ զանգերի, սոցցանցերում նամակների համար»,-նշեց նա ու հավելեց,-«Ծնունդս անցկացրել եմ ընտանիքիս, այնուհետեւ՝ մտերիմ ընկերներիս հետ։ Սիրում եմ բոլորին ու շնորհակալ եմ նրանց օրս անմոռանալի դարձնելու համար»:
Դալիթան այն հայտնիներից է, որոնք բառի բուն իմաստով մեծացել են հանրության աչքի առաջ. հենց դա է պատճառը, որ շատերը մինչ օրս չեն հավատում, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած փոքրիկ աղջնակն արդեն օրիորդ է.
«Մեծամասնության համար ես իմ տարիքից շատ փոքր եմ երեւում, եւ երբ իմանում են, որ 21 եմ, զարմանում են»,-խոստովանեց երգչուհին:
Ինչ վերաբերում է ծննդյան օրը պահած երազանքներին՝ Դալիթան չցանկացավ բարձրաձայնել դրանք, ինչպես ինքն է ասում՝ «որպեսզի կատարվեն»: