Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են Mercedes-ն ու Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան. կան վիրավորներ
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի և Հայ ֆիդայիների փողոցի օղակաձև խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 24-ամյա Նարեկ Դանիելյանի վարած Mercedes մակնիշի և 51-ամյա Աբել Ավագյանի վարած Jinbei մակնիշի ավտոմեքենաները։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Jinbei ավտոմեքենան հաշվառված է «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: