Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են մոտ 2 տրլն դոլար
ECONOMICS1999-2017 թվականներին խոշորագույն համաշխարհային բանկերը կասկածելի բնույթի բազմաթիվ գործարքներ են կատարել եւ ավելի քան 2 տրլն դոլարի գումար լվանալու գործում օժանդակել հաճախորդներին, այս մասին վկայում են հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) եւ BuzzFeed News պարբերականի տրամադրության տակ հայտնված տվյալները, փոխանցում է «Փրայմը»։
Հետաքննությունը հիմնված է «կասկածելի գործարքների վերաբերյալ» ավելի քան 2,1 հազար հաշվետվությունների վրա (SAR), որոնք բանկերը ներկայացրել են ԱՄՆ ֆիննախի ստորաբաժանմանը՝ FinCEN (ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն)։
Այս «գաղտնի» տեղեկությունները ստացել է BuzzFeed պարբերականը, իսկ այնուհետեւ փոխանցել ICIJ կազմակերպությանը։ Լրագրողների կոնսորցիումը 88 երկրներում ավելի քան 400 լրագրողներից կազմված թիմ է ստեղծել, որոնք հետաքննություն են անցկացրել եւ վերլուծել փաստաթղթերը։