«Հրապարակ». Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանները և՞ս քվեարկել են
SOCIETY«Երեկ խմբագրություն Էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը և ասում Էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք Էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության։ Մեր զրուցակիցը վրդովված Էր. «Սենց սրբապղծություն Գյումրին չէր տեսել՝ գոնե անմեղ զոհերին խնայեին»։ Քանի որ քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկությունն ստուգել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



