ՍԴ նախագահի ընտրության օրը հայտնի է. Էդգար Ղազարյան
POLITICSՍահմանադրական դատարանի նախագահի անունը հայտնի կդառնա երկու օրից, ՍԴ աշխատակարգային նիստի արդյունքներով։ Այդ օրը կընտրվի նաև Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ։
Այս մասին ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նա տեղեկացրեց, որ թեկնածուներն առաջադրվելու կամ ինքնառաջադրվելու են հենց նիստի ժամանակ։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



