Կույսեր, մեղքերի քավության օր է, եթե վիրավորել եք մեկին, ժամանակն է հարաբերությունները շտկելու համար. սեպտեմբերի 22-ի աստղագուշակը
LIFEԽոյ
Եվ անձնականում, և գործնականում ամեն ինչ կարգին է, դեռ մի բան էլ ավելին: Սիրելիի հետ հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն: Իսկ նրանք, ովքեր միայնակ են, կհանդիպեն իրենց շատ հոգեհարազատ մի մարդու:
Ցուլ
Անկեղծ եղեք շրջապատի մարդկանց հետ շփումներում: Որքան փորձեք, կեղծել, այնքան ձեզ համար ամեն ինչ վատ ավարտ կունենա, ստի ոտքը կարճ է:
Երկվորյակ
Գործնական հարցերում մանրուքներից մի կառչեք, կենտրոնացեք մեծ, գլոբալ խնդիրների վրա, այդպես կշտկվեն նաև հարաբերությունները գործընկերների հետ:
Խեցգետին
Իսկական ժամանակն է վատ սովորություններից ազատվելու համար: Եթե դա ձեզ համար բարդ է, դիմեք մասնագիտական կամ ընկերական օգնության: Լավ օր է հարաբերություններն օրինականացնելու համար:
Առյուծ
Նոր գործնական առաջարկ ստանալու դեպքում միանգամից մի համաձայնեք: Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:
Կույս
Մեղքերի քավության օր է: Եթե վիրավորել եք մեկին, կոպիտ եք եղել դիմացինի հետ, հիմա ճիշտ ժամանակն է հարաբերությունները շտկելու համար:
Կշեռք
Շատ հագեցած ու լարված օր է: Խնդիրներն ու պարտականությունները կհաջորդեն մեկը մյուսին, բայց դուք բավական կազմակերպված եք և կհաղթահարեք այդ ամենը: