Պատմությունը վերանայելու, ֆաշիզմի դեմ վճռորոշ ներդրում ունեցած ազգերի դերը նվազեցնելու փորձերն անհեթեթ են․ Սերգեյ Լավրով
INTERNATIONAL NEWSԱշխարհը հոգնել է անջատողական գծերից և պահանջում է զարգացնել համակողմանի փոխօգնություն և համագործակցություն: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ՀԱՊԿ երկրների անունից արված տեսաուղերձում հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Իր խոսքով՝ պատմությունը վերանայելու, ֆաշիզմի դեմ վճռորոշ ներդրում ունեցած ազգերի դերը նվազեցնելու փորձերն անհեթեթ են: Ինչպես հավելել է Լավրովը՝ բոլորը պետք է հիշեն պատմության դասերը, պատվեն ազատամարտիկների հերոսությունները, ապահովեն իրենց փառքի համար կանգնեցված հուշակոթողների պահպանությունը:
«Այսօր, ցավոք, աշխարհի տարբեր շրջաններում, շարունակում են մոլեգնել ռազմական հակամարտությունները: Դրանց ավելանում են նաև ներկայի սուր սպառնալիքները. միջազգային ահաբեկչություն, թմրա և կիբերհանցավորություն, կլիմայի փոփոխություն: Այս տարի այս շարքը համալրվեց ևս մի ահարկու մարտահրավերով՝ կորոնավիրուսի համավարակով, որը սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում լուրջ ճգնաժամերի առաջացման պատճառ դարձավ»,- ասել է Լավրովը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



