Մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը
LIFEԱՄՆ-ում 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեի մայրը՝ Ժակլին Ստալոնեն, գրում է nydailynews.com կայքը:
Կնոջ մահվան հանգամանքների մասին տեղեկություն չկա: Ստալոնեն հայտնի աստղագուշակ, պարուհի էր, հետաքրքրվում էր կանանց ըմբշամարտով: Հայտնի է, որ նա կյանքի ընթացքում բազում պլաստիկ վիրահատություններ է տարել:
Ժակլին Ստալոնեն ծնվել է 1921 թվականին՝ Վաշինգտոնում: Նրա նախնիները 1888 թվականին Օդեսայից (Ռուսական կայսրություն) են արտագաղթել Միացյալ Նահանգներ:
Նա ունեցել է երեք երեխա՝ Սիլվեստր Ստալոնեն, երգիչ և երաժիշտ Ֆրենկ Ստալոնեն, ինչպես նաև դերաանուհի Տոնի դ’Ալտո: Ներկայում ողջ են միայն երկու որդին:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



