Լաս Վեգասի աստղերի ճեմուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը
LIFEԼաս Վեգասի Աստղերի ճեմուղում բացվել է երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը։ Իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին։
Instagram-յան էջում այս մասին հայտնել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն։ Լիլուն լուսանկար է հրապարակել Արման Հովհաննիսյանի հետ ու գրել. «Սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվեց Արման Հովհաննիսյանի անվանական աստղը, եւ սեպտեմբերի 21 -ը նշանակվեց Լաս Վեգասում Արման Հովհաննիսյանի օր: Արման Հովհաննիսյան ջան, շնորհավոր»։

Ի դեպ, երգիչն իր անվանական աստղի բացման մասին հայտնել էր դեռ օգոստոսին։ «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ընկերական աստղի փայլի ներքո է անցնում իմ կյանքը։ Աստված օրհնի Մեզ ու մեր Երկիրը»,- նշել էր նա։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



