Ռուսական ինքնաթիռը բախվել է թռչուններին
INTERNATIONAL NEWSРИА Новости-ի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուրալի տրանսպորտային հարցերով դատախազությունը հայտարարություն է տարածել, որ Ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը Եկատերինբուրգից ուղևորվելիս է եղել Մոսկվա, 100 մետր բարձրության վրա գտնվելիս թռչունների է բախվել:
«Սեպտեմբերի 22-ին 100 մետր բարձրությամբ գտնվելիս Եկատերինբուրգ-Մոսկվա չվերթն իրականացնող «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը բախվել է թռչունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ օդանավում գտնվել է 69 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել շարունակել երթուղին դեպի ժամանման վայր՝ «Շերեմետևո» օդանավակայան:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



