ԵՄ գագաթնաժղովը հետաձգվել է, Շառլ Միշելը ինքնամեկուսացվել է
INTERNATIONAL NEWSՍեպտեմբերի 24-ից 25-ը նախատեսված Եվրամիության գագաթնաժողովը հետաձգվել է, քանի որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտորոշման կապակցությամբ ինքնամեկուսացվել է:
Ենթադրվում է, որ երկօրյա գագաթնաժողովը կգումարվի հոկտեմբերի 1-ին: Այդ գագաթնաժողովի օրակարգում առանցքային թեմաներից մեկը Բելառուսի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունն է:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները չեն համաձայնեցրել այդ հարցը, քանի որ Կիպրոսը պահանջել է պատժամիջոցներ սահմանել նաև Միջերկրականում գազի արդյունահանման նպատակով ապօրինի ակտիվություն ծավալած Թուրքիայի նկատմամբ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



