Սպասվում է, որ 43-ամյա Ֆրանչեսկո Տոտին պաշտոն կստանա Ռոմայում
SPORT«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին մոտ է իտալական ակումբ վերադառնալուն, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Սպասվում է, որ 43-ամյա իտալացին պաշտոն կստանա «Ռոմայում»: Խոսքն ակումբի փոխնախագահի կամ տեխնիկական տնօրենի պաշտոնի մասին է: Տոտին կանոնավոր կերպով հաղորդակցվում է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգայի հետ, սակայն նա դեռ չի հանդիպել ակումբի նոր ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ 2019-ի հունիսին լեգենդար ֆուտբոլիստը հեռացել էր «Ռոմայի» տնօրենի պաշտոնից։ 2006թ․ աշխարհի չեմպիոնը ֆուտբոլիստի ամբողջ կարիերան անցկացրել էր «Ռոմայում», իսկ 2017-ին ավարտել էր կարիերան և աշխատանքի անցել ակումբում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



