Հայաստանում աճել են որոշ առաջնային սպառման ապրանքների արժեքները․ Վիճակագրական կոմիտե
ECONOMICSԱյս տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 30.2 %-ով բարձրացել են թարմ կամ պաղեցրած մրգերի գները, բանջարեղենի գները աճել են 8,8 %-ով:
Նման ցուցանիշներ է հրապարակել Վիճակագրական կոմիտեն: 2020 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսի զուցանիշներից երևում է, որ աճել են որոշ առաջնային սպառման ապրանքների արժեքները:
Առաջնային պահանջարկ ունեցող սննդամթերքներից բարձրացել է ալյուրի և ձավարեղենի գները: Ալյուրի գները աճել են 10.7%-ով, բրնձինը՝ 6.0%-ով, մակարողենենինը թանկացել է 5.4%-ով:
Բարձրացել են նաև ալկոհոլային խմիչքների(11.7%) և էթիլային սպիրտի (17.8%) գները:
Պինդ վառելիքի գներն աճել են 17.3 %-ով:
Դեղագործական ապրանքները թանկացել են 1.5 %-ով, իսկ բժշկական նշանակության ապրանքները 8.8%-ով:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև գնանկման ցուցանիշներ: Օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թռչնամիսի արժեքը նվազել է 13.9 %, իսկ խոզի թարմ մսինը 6.9%-ով: Ձվի գինը անկել է 20.0%-ով: Բանջարեղենից ամենամեծ անկումը գրանցվել է կարտոֆիլի գների մեջ, այն կազմել է 31.7%: