Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը չի նշանակում նրա ճանաչումը․Դմիտրի Կուլեբայի
INTERNATIONAL NEWSԻնչպես տեղեկացնում է РИА Новости լրատվական գործակալությունը հղում տալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային, Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը չի նշանակում նրա ճանաչումը Բելառուսի լեգիտիմ նախագահ:
«Ուկրաինան երբեք ոչ մի կերպ չի միջամտել Բելառուսի ներքին գործերին և միշտ կաջակցի բելառուս ժողովրդին: Հաշվի առնելով Բելառուսում ընտրական գործընթացի և իրադարձությունների հետագա զարգացումը, Ալ. Լուկաշենկոյի այսօրվա «երդմնակալությունը» չի նշանակում իր ճանաչումը Բելառուսի Հանրապետության ղեկավար»,- գրել է նա թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



