ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ. Աննա Նաղդալյան
POLITICSՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Իր հերթին Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են:
Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



