ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի Իրաք թուրքական զորք մտցնելու կապակցությամբ
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8-ին նիստ կանցկացնի Իրաքի տարածք թուրքական զինված ուժեր մտցնելու կապակցությամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ-ի մի աղբյուր:
«Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ է գումարել Իրաքի տարածք Թուրքիայի ուժեր մտցնելու կապակցությամբ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Իրաքի իշխանությունների տվյալներով՝ դեկտեմբերի 4-ին թուրքական տանկային բրիգադ է մտել Իրաքի Նինվեի նահանգ՝ քրդական աշխարհազորի մարտիկներին պատրաստելու պատրվակով, որոնք կռվում են ահաբեկիչների դեմ: Իրաքի դիվանագիտական գերատեսչությունը եւ պաշտպանության նախարարությունը թուրք զինվորների ներկայությունը որակել են «թշնամական գործողություն», որը համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ:
Դեկտեմբերի 6-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ երկրի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում գործադրել ցանկացած հնարավոր միջոց, ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը, եթե թուրքական զորքերը 48 ժամվա ընթացքում չհեռանան երկրի տարածքից:



