Թուրքիայի եւ Սիրիայի սահմանում պահպանվում է «միջանցքը» զինյալների համար. Սպիտակ տուն
INTERNATIONAL NEWSՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը դեկտեմբերի 7-ին լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ հավաստել է, որ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի գրեթե հարյուրկիլոմետրանոց «միջանցքը», որով մաքսանենգ նավթի մատակարարումներ են իրականացվում եւ տեղաշարժվում են զինյալները, մինչ այժմ փակված չէ:
«Այդ 98-կիլոմետրանոց տեղամասը մնում է չպաշտպանված»,- ասել է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով թուրք-սիրիական սահմանը փակելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կոչը:
Էռնեստը նշել է, թե «դա խնդիր է, որովհետեւ այդ միջանցքով նավթ է հոսում սեւ շուկա, եւ մենք գիտենք, որ այնտեղ երկու ուղղությամբ տեղաշարժվում են օտարերկրյա զինյալները»: Այնտեղ նաեւ «այլ ապրանքների առեւտուր է կատարվում», հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



