Այո, ունենք կորցրած դիրքեր. Արցախի նախագահ.
POLITICSԱդրբեջանը հարձակումն իրականացրել է շփման ամբողջ գծով՝ Օմարից մինչև Արաքս։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ պաշտպանության բանակը ժամը 7։00-ի դրությամբ պատրաստ էր պատերազմի։
Նա ընդգծեց, պատերազմը սպասելի էր, դրա մասին էին վկայում ամիսներ շարունակ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հայտարարությունները։
«Ժամը 7-ի կողմերը սկսվեց։ Արդյունքները. այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ ու հարավային թևում։ Ունենք 17 զոհ, ուզում եմ ցավակցել մեր հայրենակիցներին։ Ունենք տասնյակ վիրավորներ։ Տասնյակ վիրավորներ ունենք քաղաքացիական բնակչության շրջանում»,-հայտարարեց Ա. Հարությունյանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



