Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված զինյալներն արդեն մասնակցում են ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում. Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյան
POLITICSԹուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված զինյալներն արդեն մասնակցում են ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Մեր տեղեկություններով` վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից շուրջ 4000 զինյալ է տեղափոխել Ադրբեջան: Նրանք արդեն մասնակցում են այն կողմում... Նրանց նախապատրաստում են զինյալների ճամբարում եւ տեղափոխում են այնտեղ»,- ասել է դեսպանը` պատասխանելով հարցին` արդյոք Սիրիայից ժամանած զինյալները մասնակցում են ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում: Նրա խոսքով` այդ խմբերի էթնիկ կազմը դժվար է որոշել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



