Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ եմ անում նստել բանակցությունների սեղանի շուրջ.Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումով
POLITICSՈւկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումովը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին նա ասել է խորհրդարանի հաշտարար խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:
«Այսօր դժվարին ժամանակներ են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների համար: Մենք` որպես պետություն, մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների, մարտական գործողությունների կապակցությամբ:
Իմ եւ Գերագույն ռադայի անունից ուզում եմ բոլորին հորդորել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ չմահանան, եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ` երկու պետությունների խաղաղ բնակիչների եւ քաղաքացիների կյանքը պահպանելու համար»,- ասել է Գերագույն ռադայի ղեկավարը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



