«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի». Սամվել Կարապետյան
SOCIETYԼեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը:
Նա համոզմունք է հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին:
«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի:
Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մենք մեծ պատերազմի ու մեծ զոհերի վտանգից մի քայլի վրա ենք կանգնած, և պետք է խուսափենք դրանից:
Հույս ունեմ՝ շուտով կոֆլիկտը խաղաղ հանգուցալուծում կստանա բանակցությունների սեղանի շուրջ և ոչ թե մարտի դաշտում»:
Կարապետյանը նաև ցավակցություն է հայտնել հայ զինվորների և խաղաղ բնակչության շրջանում զոհվածների և վիրավորների ընտանիքներին ու հարազատներին, խոստացել աջակցել նրանց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



