Այդ սուտը նպատակ ունի հող նախապատրաստել ՀՀ-ի դեմ ագրեսիա իրականացնելու համար. ԱԳՆ հայտարարությունը
POLITICSՀիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:
Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



