Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


«Անծանոթ աղբյուրներից ոչինչ տարածել չի կարելի». տեղեկատվության անվտանգության փորձագետի խորհուրդները

SOCIETY

Past.am

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Past.am-ի հետ զրույցում անդրադարձել է մի քանի կարևոր հանգամանքների, որոնք պետք է հաշվի առնել տեղեկատվական հարթակներում ու սոցցանցերում:

«Առաջինը՝ չտարածել սոցցանցերով շրջանառվող ինչ-որ գրառումներ՝ արված ինչ-որ մարդկանց կողմից, եթե չգիտեք, թե ով է այդ անձը կամ չգիտեք գոնե մեկին, ով գիտի այդ մարդուն: Ինչու, որովհետև հիմա ինչ-որ մեսիջներ են տարածվում, ինչպես նաև ձայնային հաղորդագրություններ, որտեղ ինչ-որ մարդկանց կոչ է արվում այս կամ այն բանն անել, այստեղ շարժվել, այնտեղ շարժվել: Մեծ հավանականությամբ՝ դա անում է հակառակորդը, որպեսզի քաոս և անկառավարելի իրավիճակ ստեղծի: Մյուս կարևոր հանգամանքն ընդհանրապես աղբյուրների հետ աշխատանքն է, ինչը  ենթադրում է, որ անծանոթ աղբյուրներից ընդհանրապես ոչինչ տարածել չի կարելի: Իհարկե, կարդալ կարելի է, բայց առնվազն պետք է կասկածով մոտենալ, եթե աղբյուրը ձեզ հայտնի չէ»,-ասաց փորձագետը:

Ընդգծելով երրորդ կարևոր հանգամանքի մասին՝ նա հավելեց. «Պետք չէ տեսանյութերով ինչ-որ բաներ տարածել, որը հակառակորդին կարող է պետք գալ: Օրինակ՝ կամավորների շարժը ավտոբուսներով: Մենք արդեն ունենք դեպք, որ ավտոբուսի են հարվածել Հայաստանի տարածքում: Սա շատ բան է ասում այն մասին, թե ինչ կարող է կիրառվել՝ մարդկանց անզգույշ տեսանյութերը կամ ֆոտոներն օգտագործելու միջոցով»:

Նշենք, որ այսօր ՀՀ ՄԻՊ-ն ասուլիսի ժամանակ խոսեց «Տիկ-Տոկ» ցանցի մասին՝ ընգծելով, որ այնտեղ թիրախավորվում են հայազգի երեխաները: Նա կոչ արեց ծնողներին արգելել երեխաների մուտքն այդ ցանց:

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ այս ցանցը երկու խնդիր ունի. «Առաջինն այն է, որ վատ է մոդերացվում, ու ինչ ասես այնտեղ կարող է հայտնվել: Եվ այստեղից էլ բխում է մյուս խնդիրը.  «Տիկ-Տոկ»-ի, այսպես ասած, ճարտարապետությունն այնպիսին է, որ այն ոչ թե ընկերների, այլ ավելի շատ ուրիշների տեսանյութերն  է բերում: Ու այստեղ անվերահսկելիություն կա, պետք է զգույշ լինել, որ երեխաները չտեսնեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ մեր կայքերից շատերը կոտրվեցին այս ընթացքում, Ս.Մարտիրոսյանը նշեց. «Ուղղակի հաջողացրել են տանել հաշիվ, որը սպասարկում էր այդ բոլոր կայքերը: Մեր կայքերը DDoS հարձակման տակ են, փորձում են այնպես անել, որ դժվար բացվեն կամ ընդհանրապես չբացվեն: Բայց կոնկրետ մեր լրատվականներն, իհարկե, այլ հարթակներ լուր տանելու մեծ հնարավորություն ունեն, որը կարող են օգտագործել: Օրինակ՝ Twitter-ում  շատ ակտիվ է, ու եթե կայքն այդ պահին լավ չի աշխատում, կարելի է որպես այլընտրանք օգտագործել՝ Twitter-ը, Telegram-ը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որտեղ սոցցանցային գրեթե բոլոր հարթակները սահմանափակված են, Ս. Մարտիրոսյանը նշեց.  «Աղբյուրների սահմանափակում են անում, տեղեկատվությունն էլ նորմալ չեն տալիս, ինչն ակնհայտ է Ադրբեջանի պարագայում: Բացի այդ, անընդհատ հայտարարում են, թե իբրև այս կամ այն են գրավել, բայց ոչ մի ապացույց չեն տալիս: Արդյունքում՝ հասարակության մի հատվածը սկսում է հասկանալ, որ մի բան այն չէ, ու, բնականաբար, այլ աղբյուրներ են կարդում, օրինակ՝ հայաստանյան մամուլը:

Աննա Բադալյան

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee