Թուրքիան պատրաստ է ռազմաճակատում աջակցել Ադրբեջանին․ Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSԹուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում, այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: «Մենք ցանկանում ենք, որ այդ հիմնախնդիրը արմատապես լուծվի: Դրա համար մենք շատ ջանքեր ենք գործադրել, բայց ապարդյուն: Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք կշարունակենք պահպանել այս համերաշխությունը», - ասել է Չավուշօղլուն Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն կատարած այցից հետո: Նա հավելել է, որ համաշխարհային հանրությունը սխալվում է՝ նույն հարթության վրա դնելով Ադրբեջանն ու Հայաստանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



