Մրգի շուկայում՝ 16% գնանկում
BLOGԿարեն Մկոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տարեվերջից ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սպառողական գների ինդեքսը 12-ամսյա հատվածում կազմել է ընդամենը 1,2 տոկոս։ Եթե այս ցուցանիշը համադրենք նախորդ տարվանի հետ, ապա կտեսնենք որ այս տարի գնաճը անհամեմատ ցածր է եղել:
Ըստ վիճակագրական ծառայության, այս տարվա նոյեմբերին գնանկում է արձանագրվել պարենային ապրանքների շուկայում: Իհարկե շուկայում արձանագրված գնանկման պատճառներից մեկը գյուղատնտեսական ապրանքների գնային փոփոխություններն են:
Աննախադեպ գնանկում է արձանագրվել մրգի շուկայում, որտեղ այդ ցուցանիշը մոտենում է 16 տոկոսի։ Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային շուկաներում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 9,4 տոկոս գնանկում։ Հետ չեն մնացել նաև մսամթերքի, բուսական և կենդանական յուղերի շուկաները:
Ինչ վերաբերում է հեռանկարային կանխատեսումներին, ապա ԿԲ-ն վստահեցրել է, որ առաջիկա ամիսներին գնաճը կգտնվի ցածր մակարդակի վրա։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages



